-
04.05.2019|
12:30
«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին». այս խորագիրն է կրում մայիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող համերգը: Մտահղացումը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանինն է:
-
03.05.2019|
01:30
«Իրատեսի» հյուրն արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ է: Զրույցի թեման «Արտագաղթած կարոտ» էսսեների ու պատմվածքների ժողովածուն է: «Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են»,- գրում է արձակագիրը: Գիրքը հրատարակվում է երկրորդ անգամ: Տպագրության է պատրաստել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:
-
03.05.2019|
01:28
Վերջերս կյանքից հեռացավ ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստատեսության երախտավոր ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ։ Իմ այս վերհուշը թող դառնա գործընկերոջ հիշատակին ասված խոսք։ Նրան կփորձեմ ներկայացնել 2006-ին կայացած իմ «Օթյակ» հեռուստաշարքի հաղորդումներից մեկի շրջանակներում։
-
03.05.2019|
01:14
Ներքո զվարճախոսությունները քաղել եմ տարբեր աղբյուրներից, և յուրաքանչյուրն ունի սկզբնաղբյուրային նշանակություն:
Դյուրընթեռնելիության համար դրանց բարբառները և ուղղագրությունը փոխադրել եմ արդի արևելահայերենի:
-
-
30.04.2019|
03:09
Թարգմանական գրականության աշխուժացում, հայ գրականության հանրահռչակում միջազգային հարթակներում, գրադարանները արժեքավոր գրքերով համալրելու մեխանիզմներ, որակյալ գրական-մշակութային մամուլ ունենալու նախադրյալներ: Նշված թեմաներին առնչվող հարցերին պատասխանում է մշակույթի նախարարության մամուլի, գրական ծրագրերի համակարգող ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:
-
30.04.2019|
03:05
Համո Սահյանի բանաստեղծական աշխարհի մեջ, խաղաղությամբ ու հաշտությամբ լցված, վերստին ապրում ենք նրա քնարով մեզ բաժին հասած՝ բնության ու մարդու ներդաշնակության հրաշալի մեղեդու անկրկնելի կրկնությունները:
-
26.04.2019|
03:52
Դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրուցել ենք առաջիկա օրերին Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում սպասվող առաջնախաղերի մասին:
-
26.04.2019|
03:50
Յոհան Սեբաստիան Բախի գծագրած հսկայական չափերի ալտը այդպես էլ չհնչեց՝ պատրաստող վարպետի սխալների պատճառով: Մոտ երեք դար անց, Բախի գծագրերի հիման վրա, Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանը վերականգնեց գործիքը, որն արդեն հնչում էր այնպես, ինչպես ժամանակին մտահղացել էր կոմպոզիտորը՝ հանդիսավոր։ Հայ վարպետն այդպես էլ անվանեց այն՝ վիոլա պոմպոզա։
-
26.04.2019|
03:11
«Իրատեսի» հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար, սաքսոֆոնահար ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑՆ է: